«Նաիրիտ»-ի աշխատակիցները` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Post navigation
Posted in:
Բագրատ սրբազանի առաջնորդած երթը Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Մի շարք բուհերի ուսանողներ միացան շարժմանը։ Մինչ այս պահը ոստիկանական ուժերը չեն փորձել սահմանափակել ցուցարարների գործողությունները։ Սրբազանը հայտարարեց, որ 18:30 կսկսվի հանրահավաքը նույն վայրում՝ Հանրապետության հրապարակում։
Տավուշի Ոսկեվան գյուղի բնակիչ Աշոտ Սաֆարյանն այն երիտասարդներից է, որը լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Իր մասնագիտության խոստումնալից ու հարմար կյանքն արդեն չորս տարի է՝ փոխարինել է հայրենի գյուղը զարգացնելու երազանքով։ Ծրագրավորման ոլորտում հաջողություններն ու մասնագիտական հմտությունները վերցրել, վերադարձել է Ոսկեվան՝ տավուշցիներին փոխանցելու։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 10-ին, Ալմաթիիում իր ղազախ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ Բայրամովը լավատեսություն պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմազատման հանձնաժողովների վերջին համաձայնությամբ։ Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնել է պաշտոնական Աստանան, ղազախական կողմն այդ հանդիպմանը ոչ թե միջնորդի, այլ հարթակ տրամադողի դերում է։
Բագրատ սրբազանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ ինքն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։ «Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայում։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են՝ որպես [Հայ առաքելական եկեղեցու] Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- մայիսի 10-ին Երևանում դեպի բուհեր երթի ժամանակ հայտարարեց նա։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սրբազանը հայտարարեց՝ ցանկություն ու հավակնություն չունի վարչապետ դառնալու, ապա շարունակեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը […]
Էրիկ Հակոբյանն այս շաբաթ անդրադառնում է երեք թեմայի՝ Վրաստանում շարունակվող հակակառավարական ցույցերին և դրանց նշանակությանը Հայաստանի համար, Միջազգային քրեական դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հնարավոր հայցին և Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք ԵՄ ռազմական օգնության արգելափակմանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի», կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Կարծում եմ՝ Բագրատ սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե։ Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ […]
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ երթով շարժվում են Երևանի պետական համալսարան։ «Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա։ Բացի ԵՊՀ-ից, երթի մասնակիցները գնացել են Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Սրբազանի խոսքով՝ «խաղաղ այցելություններից և գործողություններից» հետո երեկոյան ժամը 18։30-ին դարձյալ հավաքվելու են Հանրապետության հրապարակում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն […]