Ապաարգելափակված iPhone 5-ն արդեն վաճառքում է

Apple-ը պաշտոնապես սկսել է ապաարգելափակված iPhone5-ի վաճառքներն ԱՄՆ-ում, հաղորդում է News.cnet-ը:

Այժմ գնորդները պարտավորված չեն սմարթֆոնը գնելիս ընտրություն կատարել միայն երեք օպերատորների` Sprint-ի, AT&T-ի և Verizon-ի միջև: Նրանց այսուհետ կառաջարկվի հեռախոսի գնման «ապաարգելափակված» և «առանց պայմանագրի» տարբերակները:

Ապաարգելափակված սմարթֆոնի դեպքում, սակայն, գնորդը պետք է վճարի iPhone5-ի ամբողջական գինը` $649` 16 Գբ-ի դեպքում, մինչդեռ պայմանագրային գնման դեպքում հեռախոսի արժեքը $199 է:

Մեկնաբանել