Իրակլի Ալասանիան՝ Վրաստանի նախագահի թեկնածու

Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» քաղքական միավորումը 2013թ. նախագահական ընտրություներում մտադիր է առաջադրել Իրակլի Ալասանիայի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախի Կուկավան, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Ըստ Կուկավայի՝ «Ազատ դեմոկրատներ»-ը այդ քայլին գնալու են՝ անկախ այն հանգամանքից «Վրացական երազանք» դաշինքի ներսում այս գաղափարը աջակցություն կստանա, թե ոչ:

Ներկայում Ալասանիան զբաղեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնը:

Մեկնաբանել