Օրինական մարիխուանա՝ Վաշինգտոն նահանգում

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում դեկտեմբերի 6-ից օրինականացվում է մարիխուանան՝ անձնական օգտագործման համար։ Համապատասխան օրենքն ընդունվել էր նոյեմբերին։ Մինչդեռ, հանրային վայրերում մարիխուանա ծխելը նահանգում նախկինի պես մնում է օրենքից դուրս, հաղորդում է BBC-ն։

Բացի այդ՝ դեռ մեկ տարի մարիխուանան հնարավոր չի լինելու ձեռք բերել օրինական ճանապարհով։

Համաձայն տնտեսագետների կանխատեսումների՝ թեթև թմրանյութի վաճառքից ստացվող հարկերը Վաշինգտոնին տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար կապահովեն։

Միաժամանակ՝ դաշնային կառավարությունն ունի մարիխուանայի ազատ վաճառքը Վաշինգտոնի տարածքում արգելափակելու հնարավորություն։

Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում նաև ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը։

Մեկնաբանել