Քարիմ Բենզեմա. Ռեալը չի հանձնվելու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ Իսպանիայի առաջնությունում ունեցած անհաջողություններից հետո իրենք չեն պատրաստվում հանձնվել։

Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 8 միավորով։

«Իհարկե, «Բետիսից» կրած պարտությունը մեզ համար շատ ծանր էր։ Սակայն մադրիդյան դերբիում գեղեցիկ հաղթանակից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Կարող եմ միանշանակ ասել, որ մենք չենք հանձնվելու։ «Ռեալը» կրկին ճիշտ ուղու վրա է, և ես չեմ կասկածում, որ մենք կարող ենք շրջանցել «Բարսելոնային»։ Առաջնությունը դեռ չի ավարտվել», – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com