Ռուսաստանը դադարեցրեց Գաբալայի շահագործումը

Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը: Սա պայամանավորված է կայանի շահագործաման մասին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կայանի շահագործման մասին պայմանսգրի՝ դեկտեմբերի 9-ին ուժը կորցնելով, ինչի կապացությամբ Ռուսաստանը նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 10-ից դադարեցնում է կայանի շահագործումը:

Ադրբեջանի արտգործնախարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքուն Մոսկվայի հետ կայանի վարձակալման գնային պայմանների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարել, որոնց արդյունքում չի հաջողվել համաձայնության գալ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ Մոսկվան առաջարկում էր պահպանել վարձակալման նախկին պայմանները, որը Ադրբեջնաի համար անընդունելի էր:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարծել, որ Ադրբեջանի հետ բանկցություններ են ընթանում կայանի շահագործման ժամկետը մինչև 2025թ. երկարացնելու շուրջ: Մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքուն վարձկալման համար Մոսկվայից տարեկան $300 մլն է պահանջում՝ նախկին $7 մլն-ի փոխարեն:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը դեռևս Խորհդային միության հակահրթիռային պաշտպանության կարևոր բաղադրիչներից է, և Ադրբեջանի անկախանալուց հետո Ռուսաստանը շարունակել է օգտագործել այն: Վարձակալման մասին պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2002թ.:

Մեկնաբանել