Ալեքս Ֆերգյուսոն. 6 միավորի առավելությունը դեռ ոչինչ չի ասում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Սանդերլենդի» հանդեպ տարած հաղթանակից հետո ընդգծել է, որ թիմը չպետք է նայի մրցաշարային աղյուսակին։

«Թիմը իրեն ճիշտ պետք է դրսևորի տոների ժամանակ։ 6 միավորի առավելությունը դեռ ոչինչ չի ասում։ Հատկապես մրցաշարի այս հատվածում։ Ինձ հետաքրքրում է, որ մոտակա հանդիպումներում հնարավորինս խուսափենք վնասվածքներից»,- շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ին։

Մեկնաբանել