ԱՄՆ-ի ինտերնետային խանութները գները սահմանում են ըստ գնորդների անձնական տվյալների

Միևնույն ապրանքի գինը ամերիկյան ինտներնետային խանութներում կարող է տարբերվել՝ պայմանավորված գնորդի անձնական տվայլներով: Այսպիսի եզրակցություն է պարունակում ամերիկյան Wall Street Journal-ի ուսումնասիրությունը: Սահմանելով հաճախորդի գտնվելու վայրը՝ ըստ նրա IP հասցեի և ստանալով մատչում նրա համակարգիչի բրաուզերի պատմությանը՝ խանութները որոշում են՝ որքան թանկ կարող են վաճառել իրենց ապրանքը, ընդ որում՝ շատ դեպքերում տարբերությունը կարող է կազմել տասնյակ տոկոսներ:

Ինտերնետ տարածությունը աստիճանաբար առավել «անձնավորված» է դառնում: Բազմաթիվ կայքեր հավաքում են օգտատերերի անձնական տվյալները՝ իրենց ներկայացրած կոնտենտին այն հարմարացնելու նպատակով: Շատ դեպքերում ինտերնետային գովազդատուները նախընտրում են «ենթատեսքտային» գովազդներ, որոնք հենվում են որոնողական հարցումների տվյալների վրա: Այսպիսի տեխնոլոգիաներին աստիճանաբար անցում են կատարում նաև օնլայն ռիթեյլները, որոնք հարմարեցնում են ոչ միայն ներկայացված ապրանքների տեսականին, այլև դրանց գները: Այս սխեման օգտագործում են առևտրային խոշոր ցանցերը, ինչպես օրինակ Staples-ը, Home Depot-ը, Discover Financial Services-ը և Rosetta Stone-ը:

Ըստ WSJ-ի՝ ինտերնետում խոշոր ցանցերի ապրանքների գնագոյացման վրա կարող է ազդել գնորդի մասին գրեթե ցանկացած տեղեկություն: Այսպես՝ շատ դեպքերում արժեքի փոփոխման հիմնական գործոնը համակարգիչի գտնվելու վայրն է՝ ըստ IP հասցեի: Ընդ որում՝ հաշվի է առնվում ոչ միայն առաքման գումարը, այլև տվյալ հասցեի հեռավորություն տվյալ ցանցի ամենամոտ խանութից: Ավելին՝ գնային տարբերությունը կարող է լինել անգամ միևնույն քաղաքի տարբեր թաղամասերի դեպքում: Այսպես՝ Staples.com-ը ավելի բարձր գին է սահմանում Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի բնակիչների համար՝ համեմատ Բրուքլինում բնակվողների:

ԱՄՆ-ում գնագոյացման այս պրակաիական օրինական է, եթե այն չի կատարվում ռասայական, սեռային, տարիքային և դավանանքի հիման վրա: Ոշագրավ է, որ ամերիկացիների 76%-ը, ըստ Annenberg Public Policy Center-ի, դեմ են գնագոյացման այս տարբերակին:

Մեկնաբանել