Ձնաբքի պատճառով ՀՀ-ում փակ ճանապարհներ ու լեռնանցքներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 01:00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ են Սելիմի և Ջաջուռի լեռնանցքները, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ և Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս Երևանից Բագրատաշեն կամ հակառակը երթևեկելիս օգտվել Նոյեմբերյան-Իջևան կամ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան երթուղիներից։

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել