Firefox բրաուզերի նախագծմամբ և տարածմամբ ղբաղվող Mozilla ընկերությունը, սմարթֆոններ արտադրող իսպանական Geeksphone-ի հետ համատեղ, ներկայացրել է Keon և Peak սմարթֆոնները, որոնք աշխատում են նոր` Firefox OS օպերացիոն համակարգով:
Ինչպես հաղորդում է Verge-ը, Keon-ն ունի 1 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon S1 պրոցեսոր, 3,5-դյույմանոց HVGA սենսորային էկրան, 3 Մգպ տեսախցիկ:
Peak-ը, իր հերթին, ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S4 պրոցեսոր, 4,3-դյույմանոց qHD էկրան, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 2 Մգպ տեսախցիկներ:
Երկու սմարթֆոններն էլ ունեն 512 Մգ օպերացիոն հիշողություն, 4 Գբ հիշողության կուտակման սարք, Wi-Fi և GPS, MicroSD քարտարան, ինչպես նաև կողմնորոշման, հեռավորության և լուսավորության հաղորդիչներ:
Ակնկալվում է, որ Keon և Peak սմարթֆոնները կթողարկվեն այս ամիս: