Իրանում ձերբակալվել է նախկին գլխավոր դատախազը

Իրանում ձերբակալվել է երկրի նախկին դատախազ, Իրանի սոցիալական անվտանգության հասարակական կազմակերպության ներկայիս ղեկավար Սաիդ Մորթազավին, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 4-ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինժադը խորհրդարանում իր ելույթի ընթացքում հրապարակել է Մորթազավիի և խոհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի եղբայր Ֆազել Լարիջանիի խոսակցության ձայնագրությունը: Ձայնագրության տեքստի համաձայն՝ խոսնակի եղբայրը դատախազին, որը մեղադրվում է դատապարտյալների մահվան մեջ, օգնություն է առաջակել բիզնեսի հետ առնչություններ ունեցող մի շարք նախագծերին մասնակցության դիմաց: Ալի Լարիջանին հերքել է կոռուպցիայի մեջ մեղադրանքները՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները առնչություններ չունեն նախարարի աշխատանքից ազատվելու հետ: Ուշագրավ է, որ Իրանի դատական համակարգը ղեկավարում է Լարիջանիի մյուս եղբայրը Սադեկ Լարիջանին, և ձայնագրությունը հրապարակվում է նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ: Ալի Լարիջանին ևս մտադիր է առաջադրել իր թեկնածութսյունը:

Մեկնաբանել