Մոնրեալի քաղաքապետի այցը Երևան
Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեին առաջինը Երևանում ընդունեց…
Կարդալ ավելինՄոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեին առաջինը Երևանում ընդունեց…
Կարդալ ավելինԱյսօր լրացավ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 12-րդ տարին:…
Կարդալ ավելինՀայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ…
Կարդալ ավելինԺողստեղծագործության թանգարանում մեկնարկել է Աբովյան քրեակատարողական…
Կարդալ ավելինԵրկուշաբթի Եվրոպայան հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կժամանի Երևան Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար, հաղորդում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության կայքը։ Փոխնախագահ Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը և «ԵՄ – Գործընկերության» ծրագրի օրակարգի այլ ասպեկտներ։ ԵՄ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքական մակարդակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր ազդանշան է ԵՄ-ի և նրա անդամ երկրների ու Հայաստանի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին: «Այս երկխոսության նպատակն է Հայաստանի քաղաքացիների համար ի վերջո վերացնել ԵՄ-ում […]
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars)՝ ցեղասպանություններն ուսումնասիրող հեղինակավոր կազմակերպությունը, բոլոր անդամների քվեարկությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը»։ Ընկերակցության հայտարարության տեքստն իր կայքում տեղադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ․ «1. 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ: 2. 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված […]
Ռոբին Ֆաբբրո և Այթան Ֆարհադովա, OC Media Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ չկան բավարար ապացույցներ, որոնք առանց որևէ կասկածի կապացուցեին, որ Վրաստանի կառավարությունն է առևանգել ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին և նրան հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանում պետական ոլորտում կոռուպցիոն դեպքերի հետաքննություններով զբաղվող հայտնի լրագրող Մուխթարլին Թբիլիսիի փողոցներից անհետացել էր 2017-ի մայիսի 29-ի գիշերը։ Մեկ օր անց կրկին հայտնվել էր, սակայն արդեն ադրբեջանական կալանքի տակ և մեղադրվել էր սահմանն ապօրինի հատելու մեջ։ Հինգշաբթի ՄԻԵԴ-ը վճռել է, որ Վրաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումների և ազատության իրավունքի մասին Եվրոպական կոնվենցիայի արգելքը՝ քանի որ «չի կատարել արդյունավետ հետաքննություն [Մուխթարլիի] պնդումների վերաբերյալ, որ […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջի լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն է՝ վերևում կրակ, իսկ կազմի խորհրդանշաններից մեկում ձեռքսեղմման պատկեր է։ Կազմը տարածվում է՝ «այրվող եռագույնն է», «ՔՊ-ի խորհրդանիշը» ձևակերպումներով։ Դասագրքի հեղինակն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում են, ծնողները մեկնաբանություններում հրապարակում «այրվող եռագույնով» դասագրքի լուսանկարը։ #CivilNetCheck-ը փորձել է գլուխ հանել «Մայրենի 3» դասագրքի հետ կապված խառնաշփոթից։ Ի՞նչ պարզաբանումներ հնչեցին դասագրքի հետ կապված Դասագրքի հեղինակը արձագանքել է տարածվող լուրերին՝ նշելով, որ «նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ»: Գրառման հետ հեղինակը կցել է նաև իրենց ներկայացրած տարբերակի լուսանկարը, որտեղ դրոշը […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ֆեյսբուքում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ՝ պնդումով, թե «Ռուսաց լեզու» առարկան ամբողջությամբ հանվելու է դպրոցական ծրագրից։ Այս գրառումները բավականին տարածում են ստացել։ Մեկնաբանություններում օգտատերերը «լուրին» արձագաքնում են՝ «սխալ որոշում», «հիմարություն», «կրթական համակարգը տապալված է» և այլ բացասական տեքստերով։ Մինչդեռ, երբ բացում ենք գրառումներին կցված հղումները, պարզվում է՝ ֆեյսբուքյան էջերը իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածում։ Անգամ հոդվածների վերնագրերը՝ ««Ռուսաց լեզու» առարկան դպրոցներում պարտադիր կարգավիճակից անցել է ըստ ցանկության», հակասում են գրառումների բովանդակությանը։ Ֆեյսբուքյան էջերը աղավաղել են լրատվամիջոցի լուրը Այսպես, կցված հոդվածներում մեջբերվում է «Sputnik Արմենիա»-ի ավելի վաղ հրապարակած հոդվածը, որում լրատվամիջոցը գրել է կրթության, գիտության, մշակույթի […]
Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Սա մեր համագործակցության գեղեցիկ արդյունքներից մեկն է»,- ասել է Սոբհանին: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դեսպանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ կմասնակցել է կամրջի բացմանը: Կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ադրբեջանը։ Թուրքիան ևս մասնակցելու է Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ Ըստ Bloomberg-ի՝ Անկարան ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու դիմում է ներկայացրել։