Գործազրկությունը Հայաստանում
Յուրաքանչյուր երրորդ աշխատունակ հայաստանցի գործազուրկ…
Կարդալ ավելինԴեբեդ գետի վարարման հետևանքով Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։ «Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունից հայտնում են, որ ժամը 08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել […]
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր։ Իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տունը այսօր խուզարկել են։ ՍիվիլՆեթին այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու համար։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5,5 միլիոն դրամանոց Niva ավտոմեքենան։ Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ձերբակալվել է «փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար»: Խոսքը 1,9 մլն դրամ արժողությամբ Chevroley Lacetti մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Ըստ Ռուբեն […]
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» վրա վետո է կիրառել։ Առջևում լիագումար նիստն է, որի ընթացքում կքննարկվի վետոն։ Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները մայիսի 24-ին երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։ Ցուցարարները պահանջում են, որ ոստիկանությունը գործի օրենքին համապատասխան, ազատ արձակի այս օրերի ընթացքում ձերբակալած համաքաղաքացիներին, դադարի անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ վիզային պատժամիջոցներ է կիրառելու այն բոլոր պատասխանատու անձանց նկատմամբ, որոնք ստվերում են ժողովրդավարությունը Վրաստանում։
Երեք անգամ տեղահանված Ազարյանների ընտանիքին սպառնում է չորրորդ տեղահանությունը։ Հադրութի Արևշատ գյուղից դուրս են եկել ձեռնունայն՝ վերադառնալու հույսով։ Նոյեմբերի 9-ին` զինադադարի հայտարարությունից հետո, ամեն ինչ կորցրած, նորից վերադաձել են Արցախ` Շուշիի շրջանի Կանաչ թալա գյուղ։ Ազարյանները մեծ եռանդով սկսել են նորից տուն-տեղ դնել, բայց էլի տեղահանություն։ Հիմա արդեն հաստատվել են Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում, բայց էլի կանգնել են տունը լքելու փաստի առաջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին ժողովրդին ուղղված ուղերձում խոսել է սահմանազատման գործընթացի կարևորության, խաղաղության և իրական ու պատմական Հայաստանների մասին։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօրվանից` մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, […]
Իրանի հեղափոխության առաջնորդն ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, որոնք վերաբերում են Իրանի արտաքին քաղաքականությանը։ Թեհրանը վստահեցնում է՝ Էբրահիմ Ռայիսիի որդեգրած քաղաքականությունում փոփոխություն չի լինի։ Credits: Ruptly
Մայիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում նշվեց «Եվրոպայի օրը»։ Այս տարի միջոցառումների մեկնարկը տրվեց «Եվրոպան մենք ենք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսով։Ներկայացվեցին Սյունիքում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցների գրանցած հաջողությունները։