Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով
Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների…
Կարդալ ավելինԵրևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների…
Կարդալ ավելին2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած…
Կարդալ ավելինՀայաստանում նոյեմբերի 22-ին կատարվել է 7 366 թեստավորում,…
Կարդալ ավելին44 օրեայ պատերազմը ճեղքեր յառաջացուց Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն,…
Կարդալ ավելինՎերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։ Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է […]
Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Մենք այս փուլում շատ ակտիվ պետք է լինենք որպես կուսակցություն։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է և դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է։ Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ թե մի տան, գյուղի, ճանապարհի հարց ենք լուծում, այլ Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն […]
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին սխալ էր, բայց […]
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն […]
«Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, ասես առասպել լինի»,- ասվում է Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդ»-ը վեպի անոտացիայում: ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանի հետ զրույցում Նորայր Սարգսյանն ասում է, որ «Հանրապետություններից երրորդ»-ը Հոմերոսի, Թովմա Աքվինացու, Բերիայի, Բակունցի ու ձկնավաճառ Պետրոսի դեմքով է։
Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն […]