Հասարակություն – CIVILNET
-
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է․
Հասարակություն – CIVILNET Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։ 1. Սահմանազատում և սահմանագծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ […]
-
Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ ելել են փողոց ընդդեմ վիճահարույց օրենքի
Հասարակություն – CIVILNET Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, «արհեստական […]
-
Ռուսաստանում Տիգրան Ուրիխանյանին ձերբակալել, ապա բաց են թողել (լրացված)
Հասարակություն – CIVILNET Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։ Ուրիխանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում 2023-ի սեպտեմբերին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց հետո հրաժարվել մանդատից։ Ուրիխանյանը 2012-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր և ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել […]
-
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի
Հասարակություն – CIVILNET Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններում պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
-
Աբխազ ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնում Վրաստանի ցուցարարներին
Հասարակություն – CIVILNET OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության փոփոխություն […]
-
Բագրատ սրբազանը՝ երկրորդ, երրորդ նախագահների հետ իր կապի մասին
Հասարակություն – CIVILNET «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին անդրադարձավ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապված լինելու պնդումներին։ «Անընդհատ ասում են՝ կապված եմ այս կամ այն անձի հետ, անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել։ Ես չեմ հասկանում, էս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած, չեմ հասկանում։ Փորձում են կապել անձերի, մեծ երկրների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու […]