Հասարակություն – CIVILNET
-
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։
-
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Հասարակություն – CIVILNET Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, […]
-
Պատրաստ ենք խաղաղության հասնելու հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին․ ԵԱՀԿ
Հասարակություն – CIVILNET ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում։ Այդ մասին մայիսի 13-ին Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է։ Երկխոսությունը, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- ասաց նա։ ԵԱՀԿ գործող նախագահը նկատեց, որ սահմանազատման ուղղությամբ առաջխաղացումը «արժեքավոր քայլ է» խաղաղության ճանապարհին։ «Որպես ԵԱՀԿ-ը մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես, տեղահանվածներին և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց»,- նշեց […]
-
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին
Հասարակություն – CIVILNET Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ […]
-
Հնդկահավեր՝ Գորիսի կանանց բիզնեսի համար
Հասարակություն – CIVILNET Արցախից տեղահանված և Գորիս համայնքում բնակվող 34 կին կունենա նոր բիզնես։ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով կանանց հնարավորություն է տվել ստեղծելու փոքր թռչնաբուծական ֆերմերային տնտեսություն։
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։
-
Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվել, բերման է ենթարկվել 151 քաղաքացի
Հասարակություն – CIVILNET 11:10 Ոստիկանությունը հաղորդում է, որ այս պահին Երևանում փակ փողոցներ չկան: Բերման է ենթարկվել առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 151 մասնակից։ 10:35 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 113-ի։ 10:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներ են փակում։ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 10-ի դրությամբ` անհնազանդության ակցիա իրականացնելու համար բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ է արել առավոտյան 8-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա շեշտել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ […]
-
Ուր հասավ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ ըստ Բագրատ սրբազանի
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը սատարող խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին պակասում է մեկ ձայն։ Այդ մասին մայիսի 12-ի հանրահավաքին հայտարարեց շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ այդ նպատակով նա հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին։ «Երկու անգամ հանդիպել եմ պարոն Իշխան Զաքարյանին նրա կարծիքն իմանալու համար։ Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալ այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը»,- նշեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ կարևոր է նաև մտածել հաջորդ փուլի, այն է՝ վարչապետի թեկնածուի և անվստահություն հայտնելու համար […]