Իրան – CIVILNET
-
Խաղաղության համար լավ հնարավորություններ կան, կարծում է Ալիևը
Իրան – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
-
Փաշինյանը համոզված է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում
Իրան – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Մենք այս փուլում շատ ակտիվ պետք է լինենք որպես կուսակցություն։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է և դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է։ Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ թե մի տան, գյուղի, ճանապարհի հարց ենք լուծում, այլ Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր՝ «Քաղաքացիական […]
-
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Իրան – CIVILNET Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին […]
-
ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Իրան – CIVILNET Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի […]
-
Ի՞նչ էր հանրապետություններից երրորդը
Իրան – CIVILNET «Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, ասես առասպել լինի»,- ասվում է Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդ»-ը վեպի անոտացիայում: ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանի հետ զրույցում Նորայր Սարգսյանն ասում է, որ «Հանրապետություններից երրորդ»-ը Հոմերոսի, Թովմա Աքվինացու, Բերիայի, Բակունցի ու ձկնավաճառ Պետրոսի դեմքով է։
-
Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործն ուղարկվել է դատարան
Իրան – CIVILNET Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության […]
-
Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման
Իրան – CIVILNET Հայաստանը կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Նա նշել է, որ հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ԱԳՆ-ը կտեղեկացնի «դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից […]
-
Դելիմիտացիա, «Զանգեզուրի միջանցք», հայ-թուրքական գործընթաց․Ալիևը՝ Հայաստանի մասին
Իրան – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել տեղական դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթն ի մի է բերել տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող Ալիևի հիմնական շեշտադրումները։