Լուրեր Հայաստանից | CivilNet Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։
Լուրեր Հայաստանից | CivilNet Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
Լուրեր Հայաստանից | CivilNet Մի քանի օր շարունակ Կիրանցի բնակիչները փակ են պահում դեպի Ոսկեպար տանող ճանապարհը, ապրիլի 25-ին նրանք զուգահեռ տեղափոխվել էին գյուղ չհասած կամրջի մոտ։ Մտավախություն կար, որ իրականացվում են ականազերծման գործընթացներ։ Տվյալ մասում սահմանազատման հետևանքով ոչ միայն կամուրջը կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև մի քանի տներ։
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն, հայտնում է կառավարությունը։ Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», – նշել […]
Լուրեր Հայաստանից | CivilNet ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
Լուրեր Հայաստանից | CivilNet Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։ «Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ […]