Լուրեր Հայաստանից | CivilNet Միրզոյանն ու Բայրամովը Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին Մայիս 06, 2024 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ղազախստանի Ալմաթի… Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանություններ կբացեն 06 Մայիս 2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ ինչ էր կատարվում Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում 06 Մայիս Արցախից՝ Մովսես․ «Խաղաղություն լինի, որ երեխաները չտեսնեն Արցախում տեսածը» 06 Մայիս Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով` 2026-ին. Ալեն Սիմոնյան 06 Մայիս Միրզոյանն ու Բայրամովը Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին 06 Մայիս Կիրանցում սակրավորը ականի պայթյունից վնասվածք է ստացել 06 Մայիս Բագրատ սրբազանի գլխավորած երթը մայիսի 6-ին կշարունակվի Սևանի թերակղզուց 06 Մայիս Հաղարծինից` Ծովագյուղ. ֆոտոշարք «Տավուշը հանուն հայրենիքի» երթից 05 Մայիս LIVE: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլում է դեպի Կոտայքի Սոլակ գյուղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլում է դեպի Կոտայքի Սոլակ գյուղ: ԼՐԱՀՈՍ Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել Լուրեր Հայաստանից | CivilNet Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2024-2025թթ. համագործակցության մասին համաձայնագրեր։ «Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպման օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։ LIVE: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլում է դեպի Կոտայքի Սոլակ Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլում է դեպի Կոտայքի Սոլակ գյուղ: Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը․ Ալեն Սիմոնյան Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մարտի 15-17-ը Ռուսաստանի անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը վերընտրվել էր այդ պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 87 տոկոսը: ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը Մոսկվա կմեկնի մայիսի 8-ին՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Չգիտեմ՝ ինչ զարգացումներ կլինեն․ Բագրատ արք․ Գալստանյան Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումն այսօր Հաղարծինից շարժվեց Դիլիջան, ապա քայլերթով շարունակեց դեպի Սևան։ Դիլիջանում Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումն ստացած շարժումը նախատեսում է քայլերթով հասնել Երևան մայիսի 9-ին։ LIVE. Բագրատ Սրբազանի շարժումը՝ Դիլիջանից Երևան Լուրեր Հայաստանից | CivilNet Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժումը երեկ հասավ Հաղարծին։ Այսօր առավոտյան Հաղարծնի վանքում արքեպիսկոպոսը պատարագ մատուցեց, որից հետո մեքենաներով շարժվեցին Դիլիջան։ Ժամը 2-ին Դիլիջանից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։ Տավուշում սկսված ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Երևան Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշում օրեր տևած ցույցերից հետո այսօր ժամը 16-ին մոտ ցուցարարների խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Սարիգյուղ հատվածից մեքենաներով գնացել են Հաղարծին, որտեղ գիշերելուց հետո կշարունակեն քայլերթով գնալ Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի,- Տավուշի թեմի առաջնորդի խոսքը մեջբերում է Ազատությունը։- Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»: Վրաստանը կառավարող օլիգարխը` իրականությունից կտրված․ OC Media Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media-ի խմբագրական հոդվածը՝ թարգմանաբար Բիձինա Իվանիշվիլին, որը նախկինում գործում էր կուլիսների ետևում, այժմ արդեն սկսել է գործել բաց՝ Վրաստանի ապագայի վերաբերյալ իր մռայլ տեսլականով։ Իրականությունից կտրված և էմոցիոնալ իր ելույթում՝ լի դավադրության տեսություններով և բռնաճնշումների սպառնալիքներով, Վրաստանի իշխող օլիգարխը հստակ հասկացնել տվեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այլախոհությունը երկրի ներսում կամ Արևմուտքում իր քննադատների կողմից: Մեկուսի կյանք վարող միլիարդատերն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահը» ապրիլի 29-ին իջավ Թբիլիսիի վերնամասում գտնվող իր պողպատե պալատից և երևաց հանրությանը, ինչը հազվադեպ երևույթ է։ Խորհրդարանի դիմաց Բիձինա Իվանիշվիլին բարձրացավ բեմ՝ ներկայացնելու երկրի վերաբերյալ իր ծրագրերը: Նա խոստացավ […] Ֆոտոշարք․ Բերդի (Շամշադին) շրջանի բնությունը Լուրեր Հայաստանից | CivilNet ՍիվիլՆեթի ֆոտոշարքը Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի գյուղերի գեղատեսիլ վայրերից։ Նկարահանող խումբը եղել է Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն ու Տավուշ գյուղերի դաշտերում ու պտղատու այգիներում։\ YouTube Գաղթող ընտանիքի բաժանումն ու վերամիավորումը․ «Մուկլիմանդիլ» #12 Ապրիլ 30, 2024 Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Ասյա Ահարոնյանն է։ Ասյայի ընտանիքը… Թուրքիան խզում է առևտրային կապերը Իսրայելի հետ Մայիս 03, 2024 Թուրքիան պաշտոնապես խզել է առևտրային կապերը Իսրայելի հետ՝ դադարեցնելով արտահանվող… Արծվաշենի ռազմավարական կարևորությունը՝ ներադրբեջանական քննարկումներում Ապրիլ 30, 2024 Ալիևի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ խաղաղության պայմանագրի հարցում դեռևս լուծելիք… Շատերը կարծում են, թե Արցախի հարցը փակվել է․ սխալվում են Ապրիլ 26, 2024 Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ… Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերի «ցուցակն» ու Բագրատ Սրբազանին վերագրված խոսքերը Ապրիլ 29, 2024 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում… Ամերիկան ձեռքը պահում է հայ-ադրբեջանական գործընթացի պուլսին Ապրիլ 30, 2024 «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ստելլա Մեհրաբեկյանն ու Տիգրան Գրիգորյանը… Your Browser Does Not Support iframes! Մեր գործընկերները