Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի Ոսկեվան գյուղի բնակիչ Աշոտ Սաֆարյանն այն երիտասարդներից է, որը լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Իր մասնագիտության խոստումնալից ու հարմար կյանքն արդեն չորս տարի է՝ փոխարինել է հայրենի գյուղը զարգացնելու երազանքով։ Ծրագրավորման ոլորտում հաջողություններն ու մասնագիտական հմտությունները վերցրել, վերադարձել է Ոսկեվան՝ տավուշցիներին փոխանցելու։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 10-ին, Ալմաթիիում իր ղազախ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ Բայրամովը լավատեսություն պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմազատման հանձնաժողովների վերջին համաձայնությամբ։ Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնել է պաշտոնական Աստանան, ղազախական կողմն այդ հանդիպմանը ոչ թե միջնորդի, այլ հարթակ տրամադողի դերում է։
Լուրեր Հայաստանից | CivilNet Բագրատ սրբազանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ ինքն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։ «Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայում։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են՝ որպես [Հայ առաքելական եկեղեցու] Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- մայիսի 10-ին Երևանում դեպի բուհեր երթի ժամանակ հայտարարեց նա։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սրբազանը հայտարարեց՝ ցանկություն ու հավակնություն չունի վարչապետ դառնալու, ապա շարունակեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո […]