Ասկերանում 2012թ. կատարվել է ակտիվ աշխատանք. ԼՂՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 27-ին, այցելել է քաղաք Ասկերան և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Բակո Սահակյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռևս առկա բազմաթիվ խնդիրները:

ԼՂՀ նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի և համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել