Սովի դեմ պայքարը դեռ երկար կտևի. FAO

Սովի դեմ պայքարը հեռու է ավարտից: Այդ հարցոuմ պետք է առաջնահերթ լինեն ջանքերը ազգային մակարդակով, քանի որ իրենց քաղաքացիների պարենային անվտանգության համար պատասխանատու են առաջին հերթին կառավարությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան Մադրիդում ՄԱԿ-ի՝ 2015թ. սովի դեմ պայքարի ռազմավարության մշակմանը նվիրված համաժողովի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ դրական արդյունքների հասնելու համար պետական և մասնավոր լրացուցիչ ներդրումների անհարժեշտություն կա գյուղական վայրերում, որտեղ բնակվում է սովահար բնակչության 70%-ը և միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ 550 մլն ֆերմերային տնտեսություններ կախված են գյուղատնտեսությունից որպես պարենամթերքի և զբաղվածության ապահովման հիմնական աղբյուրի:

FAO-ի ղեկավարի խոսքով՝ գլոբալացման ներկայիս պայմաններում երկրները միայնակ չեն կարող լուծել պարենային անվտանգության խնդիրները:

Մեկնաբանել