«Բոնդի լավագույն ընկերուհի» Էլիզաբեթ 2-րդն արժանացել է BAFTA մրցանակի

Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն արժանացել է Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակին, հաղորդում է Sky News-ը: Մրցանակը թագուհուն շնորհվել է ազգային կինեմատոգրաֆին և հեռուստատեսությանը տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար:

Ապրիլի 4-ին Վինձորի պալատում BAFTA մրցանակը Էլիզաբեթ 2-ին հանձնել է դերասան և ռեժիսոր Քենեթ Բրանան, իսկ կինոակադեմիայի նախագահ Ջոն Ուիլիսը թագուհուն անվանել է «Բոնդի ամենահիշվող ընկերուհի»: Այս կերպ Ուիլիսը հիշեցրել է Օլիմպիադա 2012-ին թագուհու մասնակցությունը. ներկայացումներից մեկի ժամանակ Էլիզաբեթ 2-րդը հանդես է եկել որպես Բրիտանիայի ազգային խորհրդանիշ՝ հանրահայտ «007 գործակալի» հետ:

1947թ. հիմնադրված բրիտանական կինոակադեմիան մրցանակներ է շնորհում կինոյի, հեռուստատեսության և տեսախաղերի ոլորտներում նվաճումների համար:

Կինեմատոգրաֆի բնագավառում BAFTA-ն և «Ոսկե գլոբուսը» համարվում են «Օսկարի» յուրօրինակ փորձ. այս մրցանակների դափնեկիրները համարվում են «Օսկարի» պոտենցիալ հաղթողներ:

Մեկնաբանել