Մայիսի 9-11-ը ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը կայցելի տարածաշրջան: ԵԱՀԿ ԽՎ գրասենյակի մամլո հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում նրա հանդիպումների առանցքում կլինեն ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող տարածաշրջաանյին զարգացումներն ու չլուծված հակամարտությունների հարցը:

Հատուկ ներկայացուցիչը առաջինը կայցելի Ադրբեջան: Հայաստանում նա կլինի մայիսի 9-11-ը:

Հայաստանում հանդիպումների քննարկման հիմնական թեման կլինի Ղարաբաղյան հակամարտությունը և փետրվարի նախագահական ընտրությունները:

Սուարեշը հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2011թ. հուլիսին:

Մեկնաբանել