Եվրախորհրդարանը Ադրբեջանում ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի

Եվրախորհրդարանը Ադրբեջանում ընտրությունների մոնիթորինգի չանցկացման որոշում է ընդունել: Այս մասին հայտարարել է Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ, Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ 2005, 2008 և 2010թ. Ադրբեջանում ընտրություններին Եվրախորհդարանի դիտորդական առաքելության իրականացրած մոնիթրինգի արդյունքների զեկույցները դրական գնահատականներ են պարունակել:
«Ադրբեջանում մոնիթորինգի դադարեցման մասին որոշումը վկայում է Եվրախորհդարանի վստահության մասին, և որ ընտրական գործըթնացը համապատասխանելու է միջազգային բոլոր չափորոշիչներին և արժեքներին», -ասել է Սուլայեմանովը:

Ընթացիկ տարվա աշնանը Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ:

Մեկնաբանել