Քրգործ` Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների փաստով

Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերվել են չարաշահումներ` հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։

Մեկնաբանել