Շոտլանդացիների կեսից ավելին կողմ է անկախացմանը. հարցում

Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է առանձնացման հակառակորդների թիվը: Այս մասին են վկայում Sunday Times թերթի համար Yougov հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ հարցման տվյալների՝ շոտլանդացիների 51%-ը հանդես է գալիս ի օգուտ անկախացման, 49%-ը դեմ է: Ի դեպ՝ ընդամենը մեկ ամիս առաջ, նույն հարցման տվյալներով, շրջանի անկախության օգտին հանդես էր եկել հարցվածների միայն 39%-ը:

Հանրաքվեն, որը նախաձեռնել է 2007թ.-ից տեղական խորհրդարանում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, կանցկացվի սեպտեմբերի 18-ին: Շոտլանդացիները պետք է պատասխանեն մեկ հարցի՝ «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան լինի անկախ երկիր»: Եթե շոտլանդացիների մեծամասնությունը այս հարցին «այո» պատասխանի, 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: Մեծ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Շոտլանդիայի անկախացումը օգուտ չի բերի ոչ այս, ոչ այն կողմին:

Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները տևել են չորս տարի:

Մեկնաբանել