ԱՄՆ նվաճել է բասկետբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը

Այս գիշեր ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը հռչակվել է Աշխարհի 2014 թվականի չեմպիոն։ Միացյալ Նահանգների թիմը կարողացել է պահպանել չեմպիոնի տիտղոսը՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 129։92 (35:21, 32:20, 38:26, 24:25) հաշվով առավելության հասնելով Սերբիայի ընտրանու նկատմամբ։

Ամերիկացիների կազմում արդյունավետությամբ աչքի են ընկել Քայրի Իրվինգն ու Ջեյմս Հարդենն, ովքեր վաստակել են համապատասխանաբար 26 և 23 միավոր։ Միացյալ Նահանգներն առաջնության 9 խաղերում մրցակիցների նկատմամբ առավելության է հասել 33 և ավելի միավորով։

Երկու թիմերը միասին սահմանել են աշխարհի առաջնության ռեկորդ՝ վաստակելով 221 միավոր։

Եզրափակչից հետո հրապարակվել է առաջնության խորհրանշական հավաքականը, որում տեղ են գտել Միլոշ Թեոդոսիչի (Սերբիա), Քայրի Իրվինգի (ԱՄՆ), Նիկոլյա Բաթյումի (Ֆրանսիա), Պաու Գազոլի (իսպանիա), Քենեթ Ֆարիլի (ԱՄՆ) անունները։

Մեկնաբանել