Մարտի 23-ն Օդերևութաբանների համաշխարհային օրն է:
1910թ. ծնվել է համաշխարհային կինոյի դասական, ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:
Նարեկացի արվեստի միությունում կբացվի Հռիփսիմե Առաքելյանի «Ճիչ և գույն» անհատական ցուցահանդեսը:
Մարտի 23-ն Օդերևութաբանների համաշխարհային օրն է:
1910թ. ծնվել է համաշխարհային կինոյի դասական, ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:
Նարեկացի արվեստի միությունում կբացվի Հռիփսիմե Առաքելյանի «Ճիչ և գույն» անհատական ցուցահանդեսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: «Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել: Վարչապետը նաև դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի […]
2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ռազմական բուժքույր Արուսյակ Վարդանյանը եղել է Ամարասի հատվածում՝ սկզբում հրամանատարական դիտակետում, այնուհետև «Լուսնյակ» կոչվող սարում։ Այս ուղղությունը սեպտեմբերյան պատերազմի ամենաթեժ հատվածներից մեկն է եղել։ Բուժքույրը պատմում է 2023-ի, վաշտի տղաների, վաշտի հրամանատարի և Արցախի կորստի մասին։ Նա հույս ունի, որ վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանին հաջողվելու է վերահուղարկավորել Եռաբլուրում։ «Մարդ պիտի տեսնի իր աչքով, որ հասկանա, զգա իր կաշվի վրա, թե ինչ է հող տալը, դուրս գալը․․․»,- ասում է Արուսյակը։
Անցած տարի՝ այն ժամանակ, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր սկսել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF), դրա ղեկավարները ենթադրաբար փորձել են հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։ ANIF-ը պատվիրել է մի ուսումնասիրություն՝ համեմատելու համար, թե որքան աշխատավարձ են ստանում համանման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։ Այդ ուսումնասիրությունը ֆոնդը հրաժարվում է հրապարակել։ ՊՎԾ-ն մտել է ANIF, ANIF-ը՝ գտել «լուծում» ANIF-ը ստեղծվել էր 2019-ին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, ՀՀ-ում լայնածավալ ներդրումները խթանելու նպատակով։ Հիմնադրումից մինչև 2023-ի մայիս ANIF-ը գործում էր վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ, համաֆինանսավորում ներդրումներ արևային էներգետիկայի, ավիացիայի, բեռնափոխադրումների, նույնիսկ ռեստորանային բիզնեսի ոլորտներում։ Ներդրումները կատարվում […]
ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու լուրերի վերաբերյալ: «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել նաև քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, […]
Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։ Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Կարևորը, որ դա անես […]
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրության մասին է։ Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել էր ապրիլի 9-ին։ *** Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս […]
Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։ Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է […]