Հոկտեմբերի 14-ին` ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան մարտական դիրք ջուր տեղափոխելիս ընկել է զառիթափից և շրջվել է:
Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ:
Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը):
Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները: