Հայաստանը և Իսրայելը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին ստորագրել են երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։

Իսրայելցի նախարարը եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ցախի Հանեգբիին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ (Նախագահ Սերժ Սարգսյանը արձակուրդում է)։

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ:

Ցախի Հանեգբին կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել