Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Բրիգադը նշանակալի ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում։

Միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:

Մեկնաբանել