Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ հեռու է մնում կյանքի իրականությունից․ Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։ Գրառման մեջ չի մասնավորեցվում, թե որ հեղափոխության մասին է խոսքը։

«Յեղափոխութիւն մը շուտով կը շոգիանայ, երբ խոստումը չունի որպէս յենարան։ Ու երբ խոստումը հեռու մնայ կեանքի իրականութենէն, խոր անջրպետ մը կը գոյանայ ժողովուրդին ու իշխանութեան միջեւ. կացութիւն մը, որ կը դառնայ յղի աննախատեսելի վտանգներով…»,- գրել է կաթողիկոսը։Յեղափոխութիւն մը շուտով կը շոգիանայ, երբ խոստումը չունի որպէս յենարան։ Ու երբ խոստումը հեռու մնայ կեանքի իրականութենէն, խոր անջրպետ մը կը գոյանայ ժողովուրդին ու իշխանութեան միջեւ. կացութիւն մը, որ կը դառնայ յղի աննախատեսելի վտանգներով…։

Մեկնաբանել