Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ժնևում հունվարի 29-ին և 30-ին

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի. այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տեղեկությունը միաժամանակ հրապարակել է նաև ադրբեջանական կողմը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել