ԵԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է շփման գծի դիտարկումները

ԵԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է դիտարկումները ղարաբաղյան շփման գծում՝ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է, որ նման որոշում է ընդունվել՝ հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում սահմանների փակումը, միջազգային և տեղական անձնակազմերի համար մտցված ճամփորդական, ինչպես նաև վարակի տարածման կանխարգելմանն ուղղված մյուս սահմանափակումները և կողմերի հետ խորհրդակցելուց հետո:

Դիտարկումները կվերսկվեն սահմանափակումների վերացումից հետո, խոստանում է Կասպշիկը՝ ընդգծելով, որ շարունակում է կապի մեջ մնալ համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

Մեկնաբանել