Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր են գրանցվում

Մարտի 31-ին Արցախում ընթացող համապետական ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ են գրանցվում, որոնց մասին վկայում են ինչպես համացանցում հայտնված տեսանյութերը, այնպես էլ դիտորդների ու թեկնածուների ահազանգերը։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ մի շարք ընտրատեղամասերում ընտրողները քվեարկելուց հետո լուսանկարում են իրենց քվեաթերթիկները՝ թերևս որպես փաստ և ապացույց հետագայում ներկայացնելու նպատակով։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել