Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET
«Ադրբեջանն այս շաբաթ»
«Ադրբեջանն այս շաբաթ» հաղորդումն ամփոփում է նախորդ շաբաթվա ընթացքում այնտեղ տեղի ունեցած առավել կարևոր և հետաքրքիր զարգացումները։
-
Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։ «2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։ Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։ Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ […]
-
ԱՄՆ դեսպանի այցը Շուշի ու Փաշինյանի դավադրապաշտական թեզերը
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշի բնակավայրերի բնակիչների մտահոգությունները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցին Շուշի։
-
Ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից․ Կիրիլ Կրիվոշեևի
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը մշտական հիշեցում էր, որ Ռուսաստանը, չնայած զորակազմին, դադարել է կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։ Իսկ այժմ զորքի դուրսբերումը կարելի է համարել նեղացածի ժեստ․ Արևմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը, և հիմա թող ինքն էլ գլուխ հանի հետևանքներից։ Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը հետխորհրդային երկրներում դեռ ոչ վաղ անցյալում անհնար էր […]
-
Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այդ միավորման շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին հարցին։ «Ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ նկատելի է»,- ասել Է Պեսկովը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015-ի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
-
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում նախատեսված
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը: Այս մասին մայիսի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։ «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այս բանակցությունների օրակարգում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
-
«Ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ ենք». Տավուշի Չինարին խաղաղություն
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։
-
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին: ՔԿ-ն մանրամասնում է՝ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի գետնատնակում՝ կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ «Դեպքի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ […]
-
Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» երթը դեպի Աբովյան
Ադրբեջանն այս շաբաթ – CIVILNET Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Շարժման անդամները Աբովյանում միանալու են Տավուշից սկիզբ առած երթին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ այսօր 13:00-ին է Չարենցավանից ուղևորվելու է Աբովյան քաղաք։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ […]