Շիրակին դատեցին

Դատարանը 79-ամյա Շիրակին մեղավոր է ճանաչել «պետական միջոցները վատնելու», «վստահությունը չարաշահելու» և «շահույթ հետապնդելու նպատակով լիազորությունները չարաշահելու» մեջ։ Նշենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու գործի շրջանակում, որոնցից առաջինը հետաքննում է Նանտեր քաղաքի դատարանը, երկրորդը՝ Փարիզինը։

Առաջին գործի շրջանակում նախկին նախագահին ու քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 1990-1994 թթ. ընթացքում 7 կեղծ աշխատատեղ, իսկ երկրորդի շրջանակում՝ 1992-1995 թթ. 21 կեղծ աշխատատեղ ստեղծելու համար։

Ժակ Շիրակը, որն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատական լսումներին, չի ընդունել մեղքը։ Շիրակի փաստաբան Ժորժ Կեժմանի խոսքով՝ առաջիկայում նախկին նախագահը որոշում կկայացնի՝ բողոքարկել արդյոք դատարանի վճիռը, թե ոչ։

Հատկանշական է, որ չնայած «մեռյալ հոգիների» հետ կապված դատական սկանդալին՝ Ժակ Շիրակը Ֆրանսիայում շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել. նրա վարկանիշն ավելի բարձր է, քան երկրի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիինը։ 

Մեկնաբանել