Կատարում ձախողվել է ռազմական հեղաշրջումը

Հայտնի է, որ առաջինը խռովություն է բարձրացրել էմիրի գվարդիան, որը փորձել է գրավել Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա աթ Թանիի պալատը։ Սակայն պետության ղեկավարի պաշտպանությամբ հանդես են եկել ամերիկյան հատուկ ջոկատայինները, որոնք լուրջ դիմադրություն են ցույց տվել խռովարարներին, տեղեկացնում է եգիպտական «Ալ Բաշաիր» պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե իբրև խռովարար գվարդիականների կողմն է անցել Կատարի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Համադ բեն Ալի ալ Աթիան, ու որ բանակում նույնպես հուզումներ են սկսվել։ Հաղորդվել էր նաև, թե էմիրն ու նրա կինը ամերիկյան ուղղաթիռով լքել են պալատը։

Նախկինում մամուլում բազմիցս տեղկատվություն է հայտնվել Կատարի էմիրի դեմ մահափորձերի ու հեղաշրջման փորձերի մասին։ Ինքը՝ Համադ բեն Խալիֆա աթ Թանին, Կատարը կառավարում է 1995-ից, երբ պալատական հեղաշրջման արդյունքում պաշտոնազրկեց հորը։

Մեկնաբանել