ՀՀ բնակչության մոտ 40%-ը շատ է հետաքրքրված քաղաքականությամբ

ՀՀ բնակիչների միայն 39%-ն է շատ հետաքրքրված քաղաքականությամբ: Այս մասին են վկայում «Արմնյուզ» հեռուստաընկերության, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և The Gallup ընկերության անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքները: 1018 հարցվողների 35%-ը որոշ չափով է հետաքրքրված քաղաքականությամբ, 25%-ը՝ քիչ, 1%-ը՝ պատասխան չունի այս հարցին:

Հարցվողների 28%-ը կարծում է, որ ՀՀ առջև ծառացած հիմնախնդիրներն ի վիճակի է լուծել ՀՀԿ-ն, նաև ԲՀԿ-ն՝ 25%-ի կարծիքով: Հարցվողներից ընդամենը 3-7%-ի կարծիքով ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» նույնպես կարող են հիմնախնդիրներ լուծել: Ըստ բնակչության 21%-ի` չկա նման կուսակցություն, որն ի վիճակի է հիմնախնդիրներ լուծել:

Հարցմանը մասնակցածների 70%-ը կողմ է ԲՀԿ կուսակցությանը, իսկ 58%-ը` ՀՀԿ-ին: Հարցվողների 27%-ը կողմ է «Ժառանգությանը», 26%-ը՝ ՕԵԿ-ին, 23%-ը՝ ՀՅԴ-ին: ՀԱԿ-ին կողմ է հարցվողների 17%-ը, հարցվողների 81%-ը դեմ է արտահայտվել այդ կուսակցությանը: Նույն ցուցանիշով հարցվողները դեմ են նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, ևս 80%-ը դեմ է Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը: Հարցվողների 15%-ը երբևէ չի լսել «Միավորված հայեր» կուսակցության մասին:

Հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի նպատակն է վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները, հետևել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային:

Ծրագրի առաջին փուլն անցկացվել է ապրիլի 4-10-ը Երևանում ու Հայաստանի բոլոր մարզերում 18 և բարձր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ունեն ընտրելու իրավունք: Այս փուլում 1018 բնակչի հետ անցկացվել է հարզացրույց նրանց տանը՝ դեմ առ դեմ:

Մեկնաբանել