Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում հաղթեց իրանցի ըմբշամարտիկին և դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադալի Սարավիին։ 3:1 հաշվի ժամանակ Ալեքսանյանը ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը և հաղթեց 4:1 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովին, իսկ քառորդ եզրափակչում նա պարտության էր մատնել Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին։

Մեկնաբանել