Սառեցված պետպատվեր․ ինչո՞ւ է անվճար բժշկական օգնությունն անհասանելի

Երեք պատերազմի մասնակից Գևորգ Իսունցը 44-օրյա պատերազմում կորցրել է ոտքը, վիրավորում ստացել նաև ձեռքի հատվածում՝ ձեռք բերելով 2-րդ կարգի հաշմանդամություն։ Պրոթեզավորվել ու ձեռքի կրկնակի վիրահատություն է տարել, սակայն, որպեսզի կարողանա ձեռքի մատներն ամբողջությամբ շարժել՝ անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ՝ երրորդ վիրահատության, որը պետությունն այլևս չի ֆինանասավորի։

Կորանավիրուսային հիվանդությամբ և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ բուժհաստատությունները սպառել են պետպատվերի համար պետությունից ստացած գումարները, ուստի բուժառուները պետք է հերթագրվեն ու սպասեն իրենց հերթին։

Մեկնաբանել