Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։
«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,- ասված է հայտարարությունում։
Ոստիկանության լրատվական բաժնից ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին, որ բերման է ենթարկվել 414 ցուցարար։
Մայիսի 17-ի վաղ առավոտից ընդդիմությունը Երևանում անհնազանդության ակցիաներ է իրականացնում՝ փորձելով փակել փողոցները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է 11:30-ից անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին։ Ժամը 19:00-ին տեղի է ունենալու ընդդիմության հերթական հանրահավաքը։
Լուսանկարներ այսօրվա անհնազանդության գործողություններից՝