Վերջին մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք։ Դրական է եղել կատարված թեստերի 15,6 տոկոսը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 547 մարդ, գրանցվել մահվան 7 դեպք։

Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի թվերը կրկին աճում են։ Մասնավորապես, հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել էր կորոնավիրուսի 354 նոր դեպք, իսկ նախորդ շաբաթ՝ 629 դեպք։

Մեկնաբանել