Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները։

Այսօր ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև։

Մեկնաբանել