Լաչինի գործող միջանցքով կապն ապահովվելու է մինչև օգոստոսի 31-ը

lachin

Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

«Նշված ժամանակահատվածում Արցախ մտնող և դեպի Հայաստան ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները»,- ասված է հայտարարությունում։

Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ Արցախի ՆԳՆ-ն հավելյալ տեղեկություն կտրամադրի։

***

Ավելի վաղ հայտարարվում էր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունենալու մինչև օգոստոսի 25-ը, որից հետո հայկական կողմը Ադրբեջանին պետք է հանձնի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքները։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Լաչինի այլընտրանքային միջանցքին միացող Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։ Մինչ այդ երթևեկությունը կազմակերպվելու է 4,7 կիլմոտրանոց ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցելու է Բերձոր ու Աղավնո համայնքները և միանալու է Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին:

Մեկնաբանել