Հայ մարզիկները` Օլիմպիական խաղերում. Օգոստոսի 11-ի ծրագիրը

Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի նախավերջին օրը Հայաստանը ներկայացված կլինի մեկ մարզիկով։

Այսօր պայքարի մեջ կմտնի ազատ աճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը, ով մասնակցելու է 84կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարին։ Հաջիմուրադը ելույթները կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Տաջիկստանը ներկայացնող Յուսուպ Աբդուսալոմովը։ Մրցամարտի կսկսի 16։18-ին։

Այս փուլում հաջողության դեպքում մեր մարզիկը կհանդիպի Էհսան Նասեր Լաշղարի (Իրան) – Յերմեք Բայդուաշով (Ղազախստան) մրցամարտի հաղթողի հետ։

Մեկնաբանել