Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, 2020 թվականի փետրվար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։

Կառավարության լրատվական վարչությունից «Լուրերին» փոխանցել են, որ համաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել էր 2020 թվականի փետրվարին։ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Համաժողովի շրջանակում երկու ղեկավարները նաև մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման։

Մեկնաբանել