Կառավարությունը մոտ 158 մլն դրամ կհատկացնի արտակարգ իրավիճակների նախարարությանը

Կառավարությունը մոտ 158 միլիոն դրամ կհատկացնի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով Հայաստանի կողմից ուղարկվող մարդասիրական օգնության կազմակերպման համար։ Հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում։

Նախատեսվում է 158 միլիոն դրամ ուղղել անկողնային պարագաների ու սննդի ձեռքբերմանը։ Արձագանքելով երկրաշարժին՝ Հայատանը որոնողափրկարարական ջոկատներ և մարդասիրական օգնություն էր ուղարկել Սիրիա ու Թուրքիա։

Մեկնաբանել