Լիխտենշտեյնը կարող է բանկային հաշիվների, այդ թվում՝ նրանց սեփականատերերի մասին տվյալների փոխանակման ավտոմատ համակարգ ներդնել։ Այս մասին տեղեկացրել է թագավորության վարչապետ Կլաուս Չյուչերը շվեյցարական Tages-Anzeiger պարբերականի հետ հարցազրույցում։ Ըստ վարչապետի՝ կառավարությունում կարծում են, որ տվյալների գաղտնիությունից հրաժարումը կարող է լավագույն պատասխանը լինել այսպես կոչված Rubik համակարգին, որն առաջարկվել է Շվեյցարիայի իշխանությունների կողմից՝ ի պատասխան Եվրամիության՝ հարկերից խուսափողների մասին տվյալների բացահայտման պահանջի։ Այս համակարգի համաձայն՝ օտարեկրյա ավանդատուները, որոնք շվեցարական բանկերում չհայտարարագրված միջոցներ են պահում, կարող են պահպանել գաղտնիություն։ Բեռնը այս ակտիվների նկատմամբ հարկեր է սահմանում, որոնք ուղղորդվում են տվյալ երկրի իշխանություններին։ Շվեյցարիան համանման համաձայնություններ ունի Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի հետ և հարցի շուրջ բանակցություններ է վարում Իտալիայի և Հունաստանի հետ։ Չյուչերի խոսքով՝ Լիխտենշտեյնը, ամենայն հավանականությամբ, կընտրի այս տարբերակը, եթե Գերմանիայի Բունդենսթագը հաստատի Rubik համակարգը։ Հակառակ դեպքում՝ թագավորությունը կներդնի ավանդատուների մասին տվյալների փոխանակման համակարգը։ Ըստ վարչապետի՝ շվեյցարական համակարգը ավելի թանկ է, քանի որ պահանջում է պրոֆեսիոնալ անձնակազմի առկայություն, որը քաջատեղյակ է տարբեր երկների հարկային համակարգերի առանձնահատկություններից։ Վարչապետը՝ մյուս կողմից՝ նշել է, որ Rubik համակարգը բանկերի համար ևս նպաստավոր չէ, քանի որ օտարերկրյա կապիտալի տեղաբաշխման համար բանկերի նկատմամվ սահմանվում է 40% եկամտահարկ։ Ի տարբերությունը Լիխտենշտեյնի՝ Շվեյցարիան կտրականապես հրաժարվում է հաշվեհամարների տվյալների փոխանակման ավտոմատ համակարգի անցումից և մտադիր է հասնել Rubik համակարգի վավերացմանը։ Հակառակ դեպքում՝ Բեռնը ուժի մեջ կթողնի գործող բյուրոկրատական համակարգը։ Ըստ այս հաամակարգի՝ այլ երկրների հարկային ծառայությունենրի Բեռնին պետք է հետքաննության մեջ աջակցելու պաշտոնական հացրում ուղարկեն, եթե այդ երկրի քաղաքացին կասկածվում է հարկերից խուսափելու մեջ։
Հնարավոր է՝ Լիխտենշտեյնը փոխանակի բանկային գաղտնիքները
-
Մամուլի ազատության համաթվում՝ Հայաստանը տարածաշրջանի առաջատար․ RSF
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2024 թվականի մամուլի ազատության համաթվում Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ 71,6 միավորով զբաղեցնելով 43-րդ տեղը՝ նախորդ տարվա 49-ի փոխարեն։ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գնահատվում է «բավարար»: «Չնայած բազմակարծության միջավայրին՝ մամուլը շարունակում է բևեռացված մնալ: Երկիրը բախվում է աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի»,- ասված է ուսումնասիրությունում։ Ըստ կազմակերպության՝ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Նշվում է, որ շատ լրատվամիջոցներ կապված են «2018-ից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդների հետ», մյուսները հավատարիմ են մնում «նախկին օլիգարխներին», իսկ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Զեկույցի համաձայն՝ միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ՝ […]
-
Ռեստորանները հնչեցվող երաժշտության դիմաց պետք է վճարեն հեղինակին, ասում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին այցելել է էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության ընթացքում վարչապետը նշել է, որ մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն էական առանցքային նշանակություն ունեն տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման առումով։ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ներկայացրել է արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նա նշել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով ՀՀ նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը: Գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք: Նախորդ տարվ […]
-
Սահմանադրական կարգ է տապալվում․ պատերազմի մասնակիցը նստացույց է անում կառավարության
Տավուշում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում, եթե սահմանազատումն իրականացվի այնպես, ինչպես նախատեսում է կառավարությունը․ կարծում է 44-օրյա պատերազմի ու դրանից հետո սահմանային այլ գործողությունների մասնակից, «Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը, որը երեկվանից նստացույց է սկսել կառավարության դիմաց՝ «Ես հաշտ չեմ» պաստառով։ «Եթե կարելի է մեկի հողը խլել ու տալ թշնամուն, ուրեմն կարելի է բոլորինն էլ խլել։ Հայաստանի տարածքներն ու հողը կարող է փոփոխվել միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով, մնացած տարբերակներն ապօրինի են»,- ասում է Իշխանը։Նրա կարծիքով՝ սահմանազատում պետք է լինի, սակայն լեգիտիմ ու համաձայնեցված։ «Սահմանազատումը չպետք է լինի հետևյալ տրամաբանությամբ՝ սա տվեք մեզ, հետո կհասկանանք՝ ինչ է լինելու։ Սա նշանակում […]
-
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ «Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում։
-
ՊՆ «Ուրալ»-ի վթարի գործով կալանավորվել է զորամասի երկու պաշտոնատար անձ
Քննչական կոմիտեն պարզել է ՊՆ «Ուրալ»-ի վթարման պատճառները, որի հետևանքով զոհվել էր 4, վնասվածքներ ստացել 20 զինծառայող։ Տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում․ «Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։ […]
-
Վրաստանն ավելի է մոտենում «ռուսական» օրենքի ընդունմանը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ խորհրդարանը մայիսի մեկին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նաև երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ և 23 դեմ ձայներով։ Սպասվում է երրորդ՝ վերջնական ընթերցումը։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ջրցաններ, արցունքաբեր գազ և հաղորդումների համաձայն՝ նաև ռետինե փամփուշտներ։ Ծեծի է ենթարկվել գլխավոր ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը։ Credits: Ruptly
-
Պետականությունը կարող ենք կորցնել այս իշխանությունների պատճառով․ Միքայել արք․ Աջապահյան
Երբ պետությունը չի կատարում իր դերը, եկեղեցին ստիպված է վերցնում այդ դերը, ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա կտրականապես դեմ է Տավուշում Ադրբեջանին տարածքներ զիջելու գաղափարին` նշելով, որ ռազմական շանտաժի պայմաններում չի կարելի գնալ զիջումների: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նա նշում է. «Քեզ ընտրել են, որ պատերազմի սպառնալիքը ի չիք դարձնես։ Չես կարողանում, գնա՛»: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Տավուշում ստեղծված իրավիճակին, կառավարություն-եկեղեցի հարաբերություններին և այլ հարցերի։
-
Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները․ «Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում։ Պապիկյանն ու Քվինը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ «Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը և դեսպան Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- տեղեկացնում են պաշտպանական […]